00:00:00

Պուտինն ու Բայդենը դեկտեմբերին վիրտուալ զրույց կանցկացնեն. The Washington Post

02:03, 01 դեկտեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա օգնականները պատրաստվում են այս տարվա դեկտեմբերին ամերիկացի առաջնորդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վիրտուալ զրույցին։ Այդ մասին հայտնում է The Washington Post  թերթը։ Նշվում է, որ ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բերնսը նոյեմբերի սկզբին Մոսկվա կատարած այցի ժամանակ քննարկել է հաջորդ տարվա սկզբին Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը։ Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը դիտարկում է ռուս զինվորականների ներխուժումը ռուսական տարածք զսպելու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ մեծացնելով ռազմական օգնությունը Կիևին և պատժամիջոցների սահմանումը։ «Քննարկումներն ընթանում են այն ժամանակ, երբ նախագահ Բայդենն ու նրա օգնականները պատրաստվում են հաջորդ ամիս Պուտինի հետ վիրտուալ զրույցին»,–գրում է թերթը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր