00:00:00

ՀՀ կառավարությունը ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին 24 հզր եվրո կվճարի․ ՄԻԵԴ վճիռը

20:14, 30 նոյեմբեր 2021 Իրավական

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ չի խախտվել  դպրոցականի կյանքի իրավունքը։ «Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը», - ասված է դատարանի հաղորդագրությունում։ Եվրոդատարանն արձանագրել է, որ դպրոցականի մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների նախաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով է  քննվել։ Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի ընտանիքին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ պատճաշ հետաքննության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր