00:00:00

Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի համար 1140 դոլարը

17:43, 30 նոյեմբեր 2021 Աշխարհ

Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 30-ին սակարկությունների բացմանը բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 1 140 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի համար մինչեւ 1146 դոլար: Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը նախօրյակին փակման գնի համեմատությամբ կազմում է շուրջ 5 տոկոս: Նախօրյակին «Գազպրոմի» դեպարտամենտի պետ Ալեքսանդր Իվաննիկովը հայտնել է, որ մայր ըներությունն առաջիկա ամիսներին Եվրոպայում գազի գնի նկատելի նվազում չի սպասում, բայց դրա արժեքը հազար խորանարդ մետի համար շուրջ 1 000 դոլարի մակարդակում կայուն չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր