00:00:00

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ Է կործանվել. Կան զոհեր և վիրավորներ

16:54, 30 նոյեմբեր 2021 Աշխարհ

Այսօր ՝ ժամը 10:40-ի սահմաններում, Ադրբեջանում գտնվող «Գարահեյբատ» ավիացիոն զորավարժարանում, ուսումնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին ասված է պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունում։ Վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմի անդամների շրջանում կան զոհեր և վիրավորներ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության ղեկավար կազմը դեպքի վայրում է: Միջադեպի կապակցությամբ կատարվում են համատեղ քննչական գործողություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր