00:00:00

Չինաստանն աֆրիկյան երկրներին կառաջարկի COVID-19-ի դեմ պատվաստանյութի եւս 1 միլիարդ չափաբաժին

22:40, 29 նոյեմբեր 2021 Աշխարհ

Չինաստանն աֆրիկյան երկրներին կառաջարկի COVID-19-ի դեմ պատվաստանյութի եւս 1 միլիարդ չափաբաժին եւ կխրախուսի չինական ընկերություններին առաջիկա երեք տարիների ընթացքում Աֆրիկայում ներդնել առնվազն 10 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է նախագահ Սի Ձինփինը, փոխանցում է Reuters-ը։ Չինաստան-Աֆրիկա համագործակցության ֆորումի բացման ժամանակ տեսակապով ելույթ ունենալով՝ Ձինփինը նշել է, որ Չինաստանի եւ Աֆրիկայի միջեւ կստեղծվի յուանի միջսահմանային կենտրոն՝ աֆրիկյան ֆինանսական հաստատություններին 10 միլիարդ դոլարի վարկային գիծ տրամադրելու համար։ Ըստ Սի Ձինփինի՝ Չինաստանի ընդհանուր ներմուծումը Աֆրիկայից կկազմի 300 միլիարդ ԱՄՆ դոլար, երկու կողմերը կհամագործակցեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, թվային նորարարությունը, առեւտրի դյուրացումը եւ կանաչ զարգացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր