Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կալանքի հարցը քննել է 3 օրում, որոշումը հրապարակվել է շաբաթ օրը։

 

2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությամբ կալանավորվել էր սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։