00:00:00

Չավուշօղլուն Աշխաբադում հայտարարել է, թե բավարարված են «Զանգեզուրի միջանցքը բացելու» որոշմամբ

02:59, 28 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիան ողջունում է տրանսպորտային և լոգիստիկ նոր ուղիների բացումը ասիական տարածաշրջանում, որը ոչ միայն համաշխարհային արտադրության կարևոր կենտրոն է, այլև համաշխարհային նշանակություն ունեցող շուկա։ Այս մասին Աշխաբադում ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, գրում է Anadolu գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայում բավարարված են Հարավային Կովկասում ցամաքային ու երկաթուղային ճանապարհների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի վերականգնման ու բացման որոշմամբ»։ «Աշխարհում մեր դիրքերը կարող ենք ամրապնդել միայն գործակցության և տարածաշրջանային առևտրի զարգացման միջոցով»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր