00:00:00

Ավստրիայի նախկին կանցլեր Կուրցը որդի է ունեցել

21:58, 27 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ANP) ղեկավար Սեբաստիան Կուրցը, ով նախկինում զբաղեցրել է կանցլերի պաշտոնը, առաջին անգամ հայր է դարձել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։ Շաբաթ առավոտյան նա եւ Սյուզաննա Թիրը որդի են ունեցել։ «Այսօր վաղ առավոտյան ես ու Սյուզաննան որդի ունեցանք։ Մենք աներեւակայելի երջանիկ եւ երախտապարտ ենք», - գրել է Կուրցը Twitter-ում։ Նրա խոսքով՝ երեխայի եւ մոր ինքնազգացողությունը լավ է: Նախկին կանցլերը շնորհակալություն է հայտնել ծննդատան աշխատակիցներին աշխատանքի համար։ Կուրցն այս մասին հուլիսի կեսերին էր հայտարարել: Նա ու Սյուզաննան երկար տարիներ է՝ միասին են, սակայն դեռ չեն գրանցել իրենց հարաբերությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր