00:00:00

Վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. ոստիկանություն

19:13, 27 նոյեմբեր 2021 Իրավական

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները նոյեմբերի 26-ին, ժամը 12.40-ին, Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում, դիմապակին թաղանթապատված լինելու և ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդի նկատմամբ ցանկացել են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Վարորդը վարչական արձանագրություն չկազմելու նպատակով փորձել է կաշառել պարեկներին, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր