00:00:00

Պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության հարցի քննությունը ՍԴ-ն կշարունակվի վաղը

01:51, 26 նոյեմբեր 2021 Իրավական

Սահմանադրական դատարանն այսօր՝  նոյեմբերի 25-ին, բանավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Գործի քննությունը հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պատրաստվում է հաջորդ նիստին միջնորդություն ներկայացնել։ Գործի քննությունը նշանակվեց վաղը՝ 11։00-ին։ Նշենք՝ ըստ նախարարի որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։ Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝  այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը եւ նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր