00:00:00

Գյուղոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կհանվեն մինչև 1 մլն դրամ վարկերի տրամադրման դրույթները

22:23, 25 նոյեմբեր 2021 Տնտեսություն

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունն բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին, ընդունել է որոշում: Միայն 2021 թ. ինն ամսվա արդյունքներով ծրագրի շրջանակում տրամադրվել է 22756 միավոր վարկ՝ շուրջ 45.0 մլրդ դրամ գումարի չափով։ Սուբսիդավորման գումարը կազմել է 6.2 մլրդ դրամ: Ծրագրի գործողության անցած ժամանակահատվածի արդյունքները ցույց են տվել, որ իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված ծրագրի արդյունավետության բարձրացման հետ: Մասնավորապես, տրամադրվող մինչև 1 միլիոն դրամ վարկերի նպատակային օգտագործման վերահսկման ուղղությամբ առաջանում էին խնդիրներ, հաշվի առնելով, որ նշված վարկերն օգտագործվում էին հիմնականում շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրից հանել մինչև մեկ միլիոն դրամ վարկերի տրամադրման վերաբերյալ դրույթները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր