Այս պահին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների սեղանին բացարձակապես ոչ մի առաջարկ չկա։ Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս պահին սեղանին որևէ առաջարկ չկա։ Ամեն ինչ կախված է ապագայից… և առայժմ սեղանին բացարձակապես ոչինչ չկա», – ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում։
Արաղչին հավելել է, որ եթե Թեհրանը երբևէ որոշի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի կամ այլ կողմերի հետ, երկրի իշխանությունները կորոշեն, թե կոնկրետ ինչ առաջարկել։