00:00:00

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ կա վիրավոր

21:26, 15 մարտ 2026 Պատահարներ

Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Opel» մակնիշի և 45-ամյա Գենադի Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հովհաննես Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Խաչատրյանը և Տարոն Ղազարյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր