00:00:00

Համաներում Հայաստանում չի պլանավորվում. Փաշինյան

19:18, 15 մարտ 2026 Հասարակություն

Համաներում Հայաստանում չի պլանավորվում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ Այս մասին այսօր  Վայքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես նույնպես եղել եմ քրեակատարողական հիմնարկում, համաներմամբ դուրս եմ եկել, սակայն դա եղել է քաղաքական որոշում` միջազգային հանրության ճնշման ներքո։ Երբ խոսքը գնում է համաներման մասին, այդ ակտը հաշվի չի առնում անձի հատկանիշները։ Ինքը համաներման պայմաններին բավարարող բոլորին ազատ է արձակում։ Մեր նախկին վերլուծությունը ցույց է տալիս, որ համաներումից հետո ազատվածների մի հսկայական մասը առաջին երեք ամիսների ընթացքում վերադառնում է ՔԿՀ։

Ես խնդիր եմ դրել արդարադատության նախարարության առաջ, որ մենք այնքան զարգացնենք ու ակտիվացնենք պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, որ այդ մեխանիզմը գա և լրացնի այդ պահանջը։ Որովհետև պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը հարցը քննում է հատ-հատ, յուրաքանչյուր անձի դեպքը` առանձին։ Ես խնդիր եմ դրել, որ բաց թողնենք մարդկանց, ովքեր պատրաստ են վերադառնալ նորմալ օրինական կյանքի։ Մենք շատ արագ կմեծացնենք պայմանական վաղաժամկետ ազատման ծավալները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր