00:00:00

Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ shamshyan.com

14:28, 15 մարտ 2026 Պատահարներ

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա–Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 25-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 19-ամյա Արթուր Ս․-ի վարած «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել գովազդային ցուցանակը և դրա մոտ կայանված ինքնագլորը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր