Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն շաբաթ երեկոյան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի պատճառը ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմն են՝ ընդգծելով, որ բոլոր երկրները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն այս իրավիճակին և վճռականորեն դատապարտեն ագրեսորների հանցավոր արարքը, ինչպես նաև զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է սրել և ընդլայնել հակամարտության շրջանակը։
Իրանի պաշտպանական միջոցառումները բացառապես ուղղված են տարածաշրջանում ագրեսորների ռազմական բազաների և օբյեկտների դեմ և չպետք է դիտարկվեն որպես Իրանի կողմից տարածաշրջանի երկրների վրա հարձակում։