00:00:00

Իշխանափոխությունը եղել է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակն ինձ համար. Բագրատ Սրբազան

22:08, 15 մարտ 2026 Տեսանյութեր

Իշխանափոխությունը եղել է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակն ինձ համար: Այս մասին կալանավայրից հղած իր ուղերձում ասել է Բագրատ Սրբազանը:

«Այո՛, կրկին հաստատում եմ` իշխանափոխություն ԱՆՀՐԱԺԵՇՏ է եղել և է և մնում է թիվ 1 առաջնային ծրագիրն ու նպատակը ինձ համար:

Այո՛, ես խոսքեր ասել եմ, պատասխանատու եմ բոլոր ասածներիս համար բառ առ բառ, տառ առ տառ, առանց ձայնագրության էլ կարող եմ վերհիշել ու ասել ինչ եմ ասել:
 
Այո՛, ասել եմ, և ճի’շտ եմ արել, որ ասել եմ:
 
Դա իմ համոզմունքն ու սկզբունքն է եղել, որովհետև, այո’, հավատում եմ, և դարձյալ հավատում եմ, և դարձյալ հավատում եմ, որ այս երկիրը, մեր պետությունը, իմ սիրելի աշխարհը ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ կարիք ունի:
 
Արցախ հանձնած մարդիկ, զոհերի պատճառ եղած մարդիկ այսօր մեզ մեղադրե՞ն: Մեղադրեն ինչի՞ համար, ասելով` սահմանազատում էինք անում, դուք պատերազմ էիք ուզո՞ւմ:
Ամենամեծ պատերազմասերն ու պատերազմ բերողը դուք եք եղել` ձեր ամբողջ ահլով, ձեր ամբողջ ցեղով ու տեղով»,-ասված է ուղերձում:
 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր