00:00:00

Բահրեյնում Իրանի ԻՀՊԿ-ին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար հինգ հոգի կալանավորվել է

20:08, 15 մարտ 2026 Քաղաքականություն

Բահրեյնում կալանավորել են հինգ մարդու Իրանի ԻՀՊԿ-ի համար գաղտնի տեղեկություններ հավաքելու և փոխանցելու համար: Այս մասին հայտնել է Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է, որ կալանավորված տղամարդիկ 25-ից 39 տարեկան են, ընդ որում, նրանցից մեկը, ինչպես պնդվում է, «ինտենսիվ վերապատրաստում է անցել Իրանի հեղափոխական գվարդիայի ճամբարներում». ասված է կառավարության հայտարարության մեջ:

«Նա և մյուս ձերբակալվածները լուսանկարել և նշել են Բահրեյնի Թագավորության մի շարք կենսական նշանակության վայրերի, ինչպես նաև որոշ հյուրանոցների կոորդինատները և այդ լուսանկարներն ու կոորդինատներն ուղարկել Իրանի հեղափոխական գվարդիային, ինչն օգնել է այդ օբյեկտներին հարվածներ հասցնելու գործում»,- նշել են գերատեսչությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր