00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 4047 խախտում, ոչ սթափ 60 վարորդ

02:38, 24 նոյեմբեր 2021 Իրավական

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ից 21-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4047 խախտում, և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 46-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր