00:00:00

Դատավորը մերժեց Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման հարցով ՍԴ դիմելու միջնորդությունը

18:58, 23 նոյեմբեր 2021 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ նոյեմբերի 23-ին մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը: Նախորդ դատական նիստին Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ եւ 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։ Ըստ պաշտպանի՝ Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, եւ , որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, ԱԺ պատգամավորն առանց ԱԺ համաձայնության չի կարող զրկվել ազատությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր