00:00:00

Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է նրան կալանավորելու մասին միջնորդությունը

16:48, 22 նոյեմբեր 2021 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը եւ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ եւ 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր