00:00:00

Բերման ենթարկվածները ձերբակալվել են. ոստիկանություն

01:32, 21 նոյեմբեր 2021 Իրավական

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Մուշի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Չարենցի փողոցի 7-րդ շենքի բնակարանի մուտքի դռան ապակին, մտել ու գողացել փող, խմիչք և այլ իրեր։ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, հայտնաբերել և, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 24 և 28 տարեկան երկու երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող իրեր: Գողոնը մասամբ առգրավվել է:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր