00:00:00

Դատախազությունից՝ ոստիկանություն․ Անահիտ Ավանեսյանի՝ սանավիացիայով «վոյաժների» հետքերով

22:16, 19 նոյեմբեր 2021 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլի հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ փուլում է դատախազության ուսումնասիրությունը Առողջապահության նախարարի վերաբերյալ մամուլի հրապարակումների մասով։ Նշենք, որ խոսքը վերաբերում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ սանավիացիայով Սյունիքի և Տավուշի մարզեր այցերին։ Այդ մասին գրել էր Irakanum.am-ը, որից հետո նաև մի շարք այլ ԶԼՄ-ներ։ Մասնավորապես մեն գրել էինք, որ ընթացիկ տարում նախարար Անահիտ Ավանեսյանը երկու անգամ օգտվել է սանավիացիայի ծառայություններից և մեկնել Տավուշի ու Սյունիքի մարզեր։ Ուղղաթիռի մեկ ժամվա արժեքը կազմում է մոտ 700 հազար դրամ։ Առողջապահության նախարարությունից մեզ նաև գրավոր էին հաստատել այս տեղեկությունը։ «Անահիտ Ավանեսյանը «Սանավիցիայի» ծառայության միջոցով Տավուշի և Սյունիքի մարզեր օգնության շտապող մասնագետների խմբին է միացել երկու անգամ։ Եվ, քանի որ դրանք շտապ բժշկական օգնության կանչեր են եղել, վճարվել է սահմանված կարգով»,- ասված է նախարարության պատասխանի մեջ։ Անահիտ Ավանեսյանն, ապա «Ազատության» հարցին ի պատասխան հպարտորեն նշել էր․ «Այո՛, գործուղվել եմ Սյունիք, և հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ ուղևորվել հեռավոր մարզ շտապ կերպով, օգտագործվելու են բոլոր միջոցները»։ Մենք պարզել էինք, որ որեւէ մասնագիտական ու խիստ անհրաժեշտ այց Սյունիքի և Տավուշի մարզեր նախատեսված չի եղել, հատկապես, որ ոչ նախարար Ավանեսյանը, ոչ էլ նրանց ուղեկցող փոխնախարարները բժշկական կրթություն չունեն և անգամ եթե տվյալ մարզերում բուժօգնության նպատակով մեկնելիս լինեին, դա իրականացնել պարզապես չէին կարող։ Հետևաբար գործ ունենք պետական բյուջեի միջոցների անարդյունավետ ծախսման հետ։ Նկատենք, որ ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ կառույցն ուսումնասիրում է մամուլի հրապարակումները։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ այն ուղարկվել է Քրեական ոստիկանություն, այլ կերպ ասած ոստիկանության 6-րդ վարչություն։ Ոստիկանությունից մեզ հետ զրույցում ասացին, որ դատախազությունից ստացել են հրապարակումները, ստուգողական աշխատանքներ են իրականացնում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր