00:00:00

Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ներմուծել հագուստ և կոշիկ․ ՊԵԿ բացահայտումը

21:16, 19 նոյեմբեր 2021 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր: Մաքսային հսկողությունը շրջանցելով փորձ է արվել բժշկական դիմակների փոխարեն հանրապետություն ներմուծել հագուստ և կոշիկ՝ այդ կերպ խուսափելով նշված ապրանքների համար սահմանված ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարելուց: Oրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում «Ռապիսկան» ռենտգեն սարքավորման միջոցով զննության է ենթարկվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցը: Բեռնատարը Հայաստանում գործող երկու ընկերության հասցեագրված ապրանքներ է տեղափոխել ՌԴ-ում հաշվառված Ա/Ձ-ից: Կասկած ունենալով, որ բեռնատարում կարող են լինել չհայտարարագրված կամ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներ, մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար՝ մանրակրկիտ զննության նպատակով: Արդյունքում պարզվել է, որ ընկերություններից մեկին հասցեագրված ապրանքները չեն համապատասխանում հայտարարագրում նշվածին: Մասնավորապես՝ հայտարարագրվել էր շուրջ 14 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, այնինչ մեքենայում առկա են ավելի քան 10 տոննա նոր հագուստեղեն և 600 կգ կոշկեղեն, 18 կգ ռետինե ձեռնոց և շուրջ 2 տոննա ընդհանուր քաշով բժշկական դիմակ: Նույն օրը հսկողության էր վերցվել Բագրատաշենի մաքսակետի տարածք ժամանած, կրկին Ղրղզստանում հաշվառված մեկ այլ բետնատար ևս, որի տեղափոխած բեռը հասցեագրված էր նույն ընկերությանը: Այս դեպքում՝ հայտարարագրված շուրջ 12 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակի փոխարեն փորձ է արվել ներմուծել մոտ 3.5 տոննա դիմակ, ինչպես նաև ավելի քան 7 տոննա նոր հագուստեղեն և շուրջ 500 կգ կոշկեղեն: Օրեր անց, Բագրատաշենի մաքսակետում զննության է ենթարկվել գրեթե նույն սխեմայով գործող մեկ այլ տրանսպորտային միջոց, որը տեղափոխում էր երկու այլ ընկերությանը հասցեագրված ապրանքներ: Ընդհանուր հսկողությունից պարզվել է, որ հայտարարագրվել էր շուրջ 11 տոննա տարբեր տեսակի բժշկական դիմակ, ինչպես նաև 460 կգ բժշկական կոշիկ: Սակայն զննությամբ պարզվել է, որ մեքենայում փաստացի առկա են մոտ 6,5 տոննա նոր հագուստեղեն, 150 կգ կոշկեղեն և ավելի քան 4 տոննա դիմակ: Դեպքերի վերաբեյալ տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր