00:00:00

Իսրայելի պաշտպանության նախարարի տան հավաքարարը մեղադրվել է Իրանի օգտին լրտեսելու համար

23:48, 18 նոյեմբեր 2021 Աշխարհ

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի տանն աշխատող հավաքարարը ձերբակալվել է Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով: Ինչպես գրում է timesofisrael.com-ը, այս մասին հայտնել է հրեական պետության ընդհանուր անվտանգության ծառայությունը: Տղամարդը՝ Օմրի Գորենը, ձերբակալվել է Իրանի հետ կապակցված հաքերային խմբի հետ կապվելուց անմիջապես հետո՝ մինչ նա կարող էր որևէ վնաս հասցնել երկրին: Արդյունքում Իսրայելի Կենտրոնական շրջանի դատախազը Գորենի դեմ մեղադրանք է ներկայացրել լրտեսության համար, որը նախատեսում է 10-15 տարվա ազատազրկում։ Աղբյուրը մանրամասնում է, որ Գորենն այս ամսվա սկզբին կապ է հաստատել «Իրանի հետ փոխկապակցված անձի հետ և առաջարկել օգնել նրան տարբեր հարցերում՝ հաշվի առնելով նրա մուտքը նախարարի տուն»: Մեղադրական եզրակացության մեջ  այդ անձը նշված է որպես Իրանի հետ կապված Black Shadow հաքերային խմբի ներկայացուցիչ, որն անցյալ ամիս խոշոր կիբերհարձակում է իրականացրել իսրայելական քաղաքացիական կայքերի վրա: Ինչ վերաբերում է դրդապատճառներին, ապա նշվում է, որ Գորենը գործել է ֆինանսական նկատառումներից ելնելով՝ իբր ասելով խմբին, որ «նախարարի տնից տեղեկություն կփոխանցի գումարի դիմաց»։ Կազմակերպության ներկայացուցչի հետ կապ հաստատելուց հետո Գորենը քննարկել է Գանցի տնային համակարգչի վրա վնասակար ծրագրերի տեղադրման հնարավորությունը, որը Իրանին կապակցված անձանց օպերատիվ հասանելիություն կտար նախարարի սարքին: «Իր կարողությունն ու անկեղծությունն ապացուցելու համար Օմրին լուսանկարել է մի շարք առարկաներ նախարարի տան տարբեր հատվածներում, որոնք ուղարկել է Իրանի հետ կապված անձին, այդ թվում՝ նախարարի համակարգչի նկարները», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Նա լուսանկարել է Գանցի գրասեղանը, համակարգիչը, հեռախոսը և պլանշետը, փակ պահարանը և մանրացնող սարքը, ինչպես նաև նախարարի գույքահարկի տեղական վճարումների պատճենը։ Ծառայության տվյալներով՝ իր արագ ձերբակալման պատճառով Գորենը չի կարողացել իրականացնել իր պլանները, որոնք կվնասեին ազգային անվտանգությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր