00:00:00

Չորս անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

22:57, 18 նոյեմբեր 2021 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է չորս անձի նկատմամբ սպանության փորձ և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ համապատասխան միջադեպը տեղի է ունեցել 2021թ. ապրիլի 3-ին, Ծաղկաձոր քաղաքում, որի ժամանակ կրակոցներ էին արձակվել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկը, ով Արարատի մարզի 23-ամյա բնակիչ է, և վերջինիս ընկերն ինքնակամ ներկայացել էին իրավապահներին և նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով իրենց կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը, որպես վկա հարցաքննվելու ընթացքում կատարել էին սուտ մատնություն՝ հայտնելով, թե իբր կրակոցներն արձակել է իրենց մյուս ընկերը: Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոհիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակել է ընկերոջ նկատմամբ սուտ մատնություն կատարած Արարատի մարզի 23-ամյա բնակիչը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքի օրը վերջինս հանդիպել է ամիսներ առաջ իր և ընկերների նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ընկերներին և նրանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ընկերների հետ զինված հետապնդել և իր մոտ գտնվող «САЙГА-410К» մոդելի, 410 տրամաչափի որսորդական ողորկափող հրազենից կրակոցներ է արձակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ավտոմեքենայում գտնվողներից երեքը մինչև կրակոցներ արձակելը հասցրել են փախչել, իսկ վարորդի ուղղությամբ արձակված գնդակները չեն դիպել նրան: Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել ու որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ինչ վերաբերում է երիտասարդին, ում նկատմամբ վերջինիս ընկերները սուտ մատնություն էին կատարել, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր