00:00:00

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4,446-ով

16:10, 18 նոյեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4 446-ով։ Մահացել է 77 մարդ։ StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկբից մինչ օրս բացահայտվել է վարակման 800 293 դեպք։ Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 5 320 մարդ, համավարակի սկզբից՝ 737 316։ Մահացել է 11 289 մարդ։ Մեկ օրում կատարվել է 50 023 թեստավորում, այդ թվում 31 072 հակագեն եւ 18 954 ՊՇՌ թեստ։ Թեստավորվածների ընդհանուր թվում վարակվածների բաժինը մեկ օրում՝ 8,89, վերջին 14 օրում՝ 9,63, վերջին յոթ օրում՝ 9,05 տոկոս։ Այս ընթացքում Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 074 270 պատվաստում, այդ թվում վերջին մեկ օրում՝ 7 307։ Ներկա պահին կարանտինի մեջ է 52, հիվանդանոցներում՝ 6 505, քովիդ-հյուրանոցներում՝ 1 170 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր