00:00:00

ԱՄՆ Սենատում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

15:39, 18 նոյեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը տագնապալի է անվանել նոյեմբերի 16-ին Հայաստանի արեւելյան սահմանի դեմ Ադրբեջանի հարձակման հետեւանքով հայ զինծառայողների գերեվարման եւ մահվան մասին հաղորդագրությունները։ Մենենդեսի հայտարարությունը տարածվել է հանձնաժողովի Twitter-յան էջում։ «Խորը մտահոգություն են առաջացնում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարման եւ հայերի մահվան մասին հաղորդագրությունները։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունն oգնում է իրականացնել էթնիկ հայերի դեմ այդ ստոր գործողությունները։ Ժամանակն է փոփոխություն կատարել ազգային պաշտպանության մասին օրենքում՝ կրճատելու այդ օգնությունը»,-հայտարարել է Մենենդեսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր