00:00:00

Ադրբեջանցիները փորձել են Բաղրամյան փողոցից դեպի օդանավակայան մեծ քանակի տաքսիներ պատվիրել.Yandex Taxi ծառայությունը հաստատում է

06:17, 18 նոյեմբեր 2021 Իրավական

  Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը» և նշում, որ իրենց հետ զրույցի ընթացքում այս տեղեկությունը հաստատել է  «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Երեկ իմացանք, որ ադրբեջանցիները պատրաստվում են Բաղրամյան պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան մեծ քանակի ավտոմեքենաներ պատվիրել եւ կաթվածահար անել երթեւեկությունը: Անմիջապես կիրառել ենք անվտանգային չափորոշիչները, և դրա արդյունքում ոչինչ տեղի չի ունեցել»։ Նրա խոսքով, նման հարձակումներ շատ են եղել, սակայն ամենաինտենսիվը եղել է 44-օրյա պատերազմի օրերին․ «Նման հարձակումներ հաճախ են տեղի ունենում, ամենաինտենսիվը 44-օրյա պատերազմի օրերին է եղել: Դեռեւս այդ ժամանակներից մենք ստեղծեցինք ալգորիթմային անվտանգության այնպիսի չափորոշիչներ, որոնք կանխում են նման հարձակումները: Հետագայում դրանք կրկնվում էին, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ պատերազմի օրերին էր»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր