00:00:00

ՌԴ-ն ու Թուրքիան որոշել են մանրամասներ չհաղորդել С-400 համակարգերի համատեղ արտադրության վերաբերյալ

23:54, 17 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են որևէ հայտարարություն չանել С-400 զենիթային հրթիռային համակարգերի կոմպոնենտների համատեղ արտադրության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ տվյալ թեման երկու երկրների համար «զգայուն է»: Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին համաձայնագիր են կնել Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթային հակահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ: Այդպիսով Թուրքիան առաջինը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ով Ռուսաստանից գնեց այդ համակարգերը: Անկարայի այս որոշումը բացասական արձագանք հարուցեց ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ:2020 թվականի դեկտեմբերից ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր