00:00:00

Հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները. ԱՄՆ

03:32, 17 նոյեմբեր 2021 Աշխարհ

[caption id="attachment_411034" align="alignleft" width="300"] U.S. President-elect Joe Biden introduces key members of their administration in Wilmington, Delaware, U.S., December 19, 2020. REUTERS/Kevin Lamarque[/caption] Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական բախումների եւ կողմերի միջեւ միմյանց մեղադրելու շուրջ փաստի մասին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հայկական ծառայության կողմից հղված հարցին ի պատասխան, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է. ‘’Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ: Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով’’։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր