00:00:00

Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց Պատրիարքական աթոռի միաբան անդամ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ

18:57, 15 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից: Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքին ցավակցել էր նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը երկարատև հիվանությունից հետո մահացել էր նոյեմբերի 14-ին: Նա 2019 թվականից իրականացնում էր Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական խորհրդի նախագահի պարտականությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր