00:00:00

Լուկաշենկո. Զինված հակամարտությունը սահմանին շահեկան է միայն Լեհաստանի համար

19:59, 15 նոյեմբեր 2021 Աշխարհ

Զինված հակամարտությունը սահմանին շահեկան է միայն Լեհաստանի համար, այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է «ԲելՏԱ» գործակալությունը։ «Ճիշտ եզրահանգումներ են անում մեր լրագրողներն ու մյուսները, որ Լեհաստանին այդ հակամարտությունն այսօր պետք է։ Ներքին խնդիրները, Եվրոպական միության հետ խնդիրներն ավելի քան բավարար են, եւ կսկսվի այդ հորձանքը, եւ արդեն գնդակոծություն պետական սահմանին։ Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել. մենք ոչ մի հակամարտություն չենք ուզում մեր պետական սահմանին։ Դա մեզ համար միանգամայն վնասաբեր է»,- ասել է Լուկաշենկոն։ Ավելի վաղ Լեհաստանի ՆԳՆ-ում հայտարարել էին, որ պատի կառուցումը Բելառուսի հետ սահմանին կավարտվի 2022թ.։ ԵՄ եւ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը սկսվել է ամռանն այն բանից հետո, երբ բելառուսական իշխանությունները թուլացրին փախստականների հոսքի վերահսկողությունը Արեւմուտքի հետ հարաբերությունների սրման ֆոնին։ Իրավիճակը սրվեց նոյեմբերի 8-ին, երբ լեհ-բելառուսական սահմանի մոտ հայտնվեց մոտ 3 հազար անլեգալ։ Այդ մարդիկ եկել էին Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից։ Նրանք օրինական ճանապարհով թռել էին Բելառուս, ինչից հետո եկել էին դեպի Լեհաստանի ու Մերձբալթիկայի երկրների կողմը՝ ԵՄ-ում հայտնվելու հույսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր