00:00:00

«Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում». Չավուշօղլու

19:19, 15 նոյեմբեր 2021 Աշխարհ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է արագորեն վերացնեն բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրի հարաբերություններում: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իրանցի նախարարն ասել է թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում: Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրան կատարելիք ապագա այցի ժամանակ կողմերը վերջնական տեսքի կբերեն երկարատև համագործակցության ճանապարհային քարտեզը: «Պայամանվորվել ենք բանակցություններ սկսել երկու երկրի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, և հուսով ենք, որ այդ փաստաթուղթը կտորագրվի երկու նախագահի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկա այցի ժամանակ»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տնտեսական զարգացմանն ու առևտրի հարցերով համագործակցությանն առնչվող հարցեր: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, իր հերթին, անդրադարձել է տարածաշրջանային հարցերով համագործակցությանը: «Մենք քննարկել ենք նաև տարբեր հարցեր, որոնք առնչվում են անօրինական միգրացիային, մաքսանենգությանն ու սահմանային խնդիրներին: Ներկայում երկու երկիրը համագործակցում են ոչ միայն երկկողմ հարցերի շուրջ, այլև տարածաշրջանային, ինչպես օրինակ՝ Աֆղանստանի, Իրաքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հարցով, և մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» առաջարկված ձևաչափի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր