00:00:00

Ռուսաստանում հույս են հայտնել, որ ԱՀԿ-ն կգրանցի «Սպուտնիկը» տեսանելի ապագայում

10:04, 15 նոյեմբեր 2021 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեսանելի ապագայում կգրանցի կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ» պատվաստանյութը։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ «Մի շարք վարչարարական գործընթացներ էին անհրաժեշտ, որոնք պետք է կատարվեին։ Հետո արդեն պատվաստանյութը կգնա իր ուղիով, կգրանցվի։ ԱՀԿ-ի գործընկերները դրական են տրամադրված։ Հավաստիացնում եմ, որ այս գործընթացում չկա քաղաքականություն կամ կողմնակալություն։ Խոսքը դժվար բյուրոկրատական համակարգի մասին է իր կանոններով և պրոտոկոլներով։ Ոչ ոք չի կասկածում «Սպուտնիկի» արդյունավետության վրա, բայց պետք է պահպանել որոշակի ձևականություններ», - ասել է նա։ Ռուսաստանն աշխարհում առաջինը հայտարարեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին՝ տալով դրան «Սպուտնիկ» անվանումը։ Չնայած «Սպուտնիկը», բացի Ռուսաստանից, օգտագործվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ն դեռ պաշտոնապես չի գրանցել դեղամիջոցն իբրև վարակի դեմ արդյունավետ գործող պատվաստանյութ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր