00:00:00

Միաժամանակ ինը վրացի պատգամավոր հայտարարել է հացադուլի մասին՝ ի աջակցություն Սաակաշվիլիի

22:45, 14 նոյեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր ինը պատգամավոր հայտարարել է հացադուլի մասին՝ պահանջելով տեղափոխել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Դավիթ Քիրքիթաձեն, գրում է Sputnik Գրուզիա-ն: Նախօրեին երեկոյան ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն Վրաստանի երրորդ նախագահի առողջության վատթարացման մասին, որն արդեն 44 օր է հացադուլ է հայտարարել: Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեի խոսքով՝ նախկին նախագահը շատ թուլացել է եւ ամբողջ օրը չի վերկացել մահճակալից: Կալանավայրի ծառայությունն ավելի ուշ հերքել է այդ տեղեկատվությունը: Քիրքիթաձեի խոսքով՝ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի տեղափոխվի քաղաքացիական կլինիկա: «Մենք՝ Վրաստանի խորհրդարանի անդամներս՝ այս փուլում ինը պատգամավոր, որոշել ենք հացադուլ հայտարարել միակ պահանջով, որպեսզի Միխայիլ Սաակաշվիլին տեղափոխվի բազմաֆունկցիոնալ քաղաքացիական կլինիկա, որ նրա կյանքն ու առողջությունը պաշտպանված լինեն»,-ասել է Քիրքիթաձեն: Հացադուլի մասին հայտարարել են Դավիթ Քիրքիթաձեն, Ակակի Մինաշվիլին, Թեմուր Ջանաշիան, Բաչուքի Քարդավան, Նիկա Մաչութաձեն, Գեորգի Գոդաբրելիձեն, Սուլխան Սիբաշվիլին, Լեւան Բեժաշվիլին, Աբդուլա Իսմաիլովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր