00:00:00

Ուժեղ երկրաշարժ՝ Իրանում

22:04, 14 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թարմացում․ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալների համաձայն՝ Իրանի հարավում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Նոյեմբերի 14-ին 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքից 59 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 352 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր