Ոստիկանության Մեղրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղից բերման է ենթարկվել 34-ամյա Մարատ Մ.-ն, որը նոյեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 34-267.1-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության փորձը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: