00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կկենտրոնանա հումանիտար խնդիրների լուծման վրա. Սերգեյ Լավրով

22:58, 13 նոյեմբեր 2021 Աշխարհ

Նրա խոսքերը մեջբերված են նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում, փոխանցում է panorama.am-ը:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմային անդրադարձել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործունեության համատեքստում։ Մի քանի օր առաջ երեք համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Բոլորն աջակցել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերված համաձայնությանը։
Մենք արձանագրել ենք առաջընթաց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, մի շարք հումանիտար խնդիրների լուծման գործում, նախանշել մի շարք ոլորտներ, որտեղ պետք է ավելին անել:
Այս իմաստով, համանախագահների գործունեությունը շուտով կենտրոնանալու է հումանիտար խնդիրների լուծման վրա, պայմաններ ստեղծելու տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուն, ամենօրյա հարցերը կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր