00:00:00

Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է տեղի ունեցել

17:36, 13 նոյեմբեր 2021 Աշխարհ

Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կագոսիմայի թռչնաֆերմաներից մեկում սատկած հավերից վերցված գենետիկ անալիզները ցույց են տվել թռչնագրիպի Н5 շտամի առկայությունը: Թռչնաֆերմայում ոչնչացվելու է ավելի քան 38 հազար թռչուն: Ֆերմայից 3 կմ շառավղով հավերի ու ձվերի փոխադրման կարանտին է հայտարարված: Սա այս սեզոնին Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման արդեն երկրորդ դեպքն է: Իսկ 2020-2021 թվականներին Ճապոնիայում տեղի էր ունեցել երկրի պատմության ընթացքում ամենամասշտաբային թռչնագրիպի բռնկումը, որի հետևանքով ոչնչացվել էր շուրջ 10 մլն հավ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր