00:00:00

Շուշիի մոտ գնդակահարված հայ երիտասարդի եղբայրը նռնակ է նետում թշնամու հենակետի վրա

14:49, 13 նոյեմբեր 2021 Իրավական

Համացանցում կադրեր են տարածվել, թե ինչպես է Շուշիի տակ ադրբեջանական հենակետի վրա նռնակ նետում տաքսու մեջից դուրս եկած տղամարդը, ով, ըստ տարածված լուրերի, թշնամու կողմից սառնասրտորեն սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրն է: Հիշեցնենք, որ այսօր հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր: Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր