00:00:00

Ներնետման դեպք` «Սևան» ՔԿՀ-ում

21:07, 12 նոյեմբեր 2021 Իրավական

2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողը պահակետից հայտնել է, որ երկու դիտաշտարակների միջնամասից լսվել են կասկածելի ձայներ։ Անմիջապես իրականացված տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված երկու փաթեթ, ևս մեկը՝ փշալարից կախված։ Փաթեթներից մեկում առկա է եղել ընդհանուր 96․2 գրամ մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, համասեռ մանրեցված, իսկ երկրորդ և երրորդ փաթեթներում՝ համապատասխանաբար 22․9 և 20․2 գրամ քաշերով, յուրահատուկ հոտով բուսական զանգվածներ։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր