00:00:00

Քանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են

17:08, 12 նոյեմբեր 2021 Իրավական

Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի,  դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, որոնցից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին Armday.am -ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «19-ամյա երիտասարդին ձերբակալել են Հերացիի հիվանդանոցից»,- ասացին ՔԿ-ից: Ըստ Armday.am-ի տեղեկությունների՝ ձերբակալված 5 անձանցից 4-ը «Տյուշի» բոլոր չորս որդիներն են: Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը։ Սպանվածների մեջ է նաև քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր