00:00:00

Կառավարության մոտից բերման է ենթարկվել 33 քաղաքացի. Ոստիկանություն

20:50, 11 նոյեմբեր 2021 Իրավական

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: «Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»,-հայտնեցին ոստիկանությունից: Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղակայելու, իսկ այսօր հայտնեց, որ կարող են վճարել ՀՀ քաղաքացիները և անցնել ճանապարհի այդ հատվածը, կարող են օգտվել նաև այլընտրանքային ճանապարհից: Ընդդիմությունը ընդդեմ այդ հայտարարությունների ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց, որի ընթացքում էլ քաղաքացիները բերման են ենթարկվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր