00:00:00

Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման համար կհատկացվի 7.5 մլն դրամ

19:49, 05 նոյեմբեր 2021 Տնտեսություն

Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման համար 2022-ին բյուջեից կհատկացվի 7.5 մլն դրամ: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ներկայացնելով նախարարությանը հատկացվելիք բյուջեն: «Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման միջոցառման համար նախատեսված գումարը կազմում է 7.5 մլն դրամ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրմանն ուղղված միջոցառման համար՝ 118 մլն 163 հազար դրամ ընդհանուր գումարով»,- ասաց Պետրոսյանը: 2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ Սևան ազգային պարկի, Մարտունու ու Նորատուսի տեղամասերում: 2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, նախատեսվում է մինչև տարեվերջ մաքրել 50 հա տարածք: Եվս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում: 2022-ին ևս 89 հա տարածք նախատեսվում է մաքրել Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի միջոցներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր