00:00:00

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

15:49, 23 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Ռուս խաղաղապահները շարունակում են հասցեական հումանիտար օգնություն տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտում շարունակում են իրենց գործունեությունը ծավալել խաղաղապահ զորակազմի ընդունարանի և թեժ գծի միջոցով: «Ինքներդ եք տեսնում, թե ինչ ծանր պայմաններում են ապրում փախստականները: Այստեղ հասցեական օգնություն ենք տրամադրել և տեսել ենք, որ ամբողջ հյուրանոցը լի է փախստականներով, երեկ հարկի համար մեկ խոհանոց է գործում և մեկ լվացքի մեքենա»,- նշել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին: Նշվում է, որ հյուրանոցում, որտեղ հումանիտար ակցիա էր տեղի ունենում, ազատ սենյակներ չկան, բոլորը հանձնվել են Հադրութի շրջանի բնակիչներին: Հաղորդվում է, որ բնակիչներին են փոխանցում առաջին անհրաժեշտության առարկաներ՝ հագուստ, կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշի, գազայրիչներ, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի առարկաներ, խաղալիքներ, ինչպես նաև անհատական դեղատուփեր: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից ի վեր ավելի քան 6500 տեղահանված անձինք հայտնվել են դժվարի իրավիճակում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր