00:00:00

50 երկիր չի հասցնի մինչև հոկտեմբեր պատվաստել բնակչության 10 տոկոսին. ԱՀԿ

15:18, 23 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Աշխարհի երկրներից 50-ը, որոնք հիմնականում աֆրիկյան երկրներն են, չեն կարողանա իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նպատակը, որն է մինչև սեպտեմբերի վերջ պատվաստել բնակչության առնվազն 10 տոկոսին: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հայտարարությանը, այդ նշաձողին հասնել հաջողվել է 90 տոկոս հարուստ երկրներին: ԱՀԿ-ն ավելի վաղ աշխարհի երկրների առաջ խնդիր էր դրել մինչև սեպտեմբերի վերջ պատվաստել բնակչության առնվազն 10 տոկոսին, մինչև տարեվերջ՝ 40 տոկոսին, իսկ մինչև 2022 թվականի կեսերը՝ 70 տոկոսին: Սեպտեմբերի սկզբին կազմակերպությունը տեղեկացրել էր, որ ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 5.5 մլրդ չափաբաժին պատվաստանյութ է կիրառվել: ԱՀԿ տվյալներով՝ դրանց 80 տոկոսը բաժին է ընկնում բարձր և միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր