00:00:00

Իրան-Հայաստան առևտրի պալատի խորհրդի նախագահն այցելել է ՀՀ դեսպանություն

22:13, 22 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Սեպտեմբերի 22-ին Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելեցին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորեցին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց պալատի անդամներին, որից հետո հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև դեսպանության առաջին քարտուղար Սյուզաննա Նավասարդյանը և երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր