00:00:00

Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը փոխել է անվանումը

17:47, 22 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Սեպտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնում լայնածավալ ռեբրենդինգ կիրականացվի, RBC Style-ին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից: Թատրոնը կվերանվանվի «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ» («Прогресс сцена Армена Джигарханяна»): Մի կողմից նախկին կինոթատրոնի շենքին կվերադարձվի իր պատմական անվանումը՝ «Առաջընթաց», իսկ մյուս կողմից՝ թատրոնի ստեղծողի անունը կմնա նորացված տարբերակում: Ամենագլխավորը Արմեն Ջիգարխանյանի անունը պահպանելն էր, նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր