Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես այստեղ եմ ահազանգելու, որ աշխարհը պետք է արթնանա: Մենք անդունդի եզրին ենք եւ գնում ենք սխալ ուղղությամբ: Մեր աշխարհը երբեք նման սպառնալիքի տակ չի գտնվել»,-ասել է նա։
Նա նշել է, որ կորոնավիրուսը մեծացրել է անհավասարությունը, հարված է հասցրել մոլորակին, խորացրել կլիմայական ճգնաժամը, իրավիճակը Աֆղանստանում, Եթովպիայում եւ Եմենում, ինչպես նաեւ կաթվածահար արել հասարակությանն ու մարդկանց միմյանց դեմ հանել։
Նրա խոսքով՝ այսօր անհրաժեշտ է միասնական լինել։